201705.15
0

Համագործակցությունները գնալով նոր թափ են առնում։ Այս անգամ «Լեգիտիմուս» ՍՊԸ իրավաբանական գրասենյակը բարիդրացիական կապեր հաստատելու իր բարձր պատրաստակամությունից ելնելով, կնքեց համագործակցության հուշագիր ՀԿ-ի հետ։
«Լեգիտիմուս» ՍՊԸ-ի տնօրեն Տիգրան Սահակյանը և Հանուն հայ զինվորի ՀԿ-ի նախագահ Դավիթ Թորոսյանը ստորագրեցին հուշագիրը, միմյանց մաղթեցին անխափան գործունեություն։ Ըստ հուշագրի «Լեգիտիմուս» ՍՊԸ-ն պատրաստակամություն է հայտնում Հանուն հայ զինվորի ՀԿ-ի անդամներին և նրա կողմից ուղեգրված անձանց տրամադրել անվճար բանավոր իրավաբանական խորհրդատվություն վերջինիս կողմից իրականացվող գործունեության ոլորտի հետ կապված իրավունքի բոլոր ճյուղերում առաջացող իրավահարաբերությունների կամ ծագած հարցերի վերաբերյալ: Առաջարկը կգործի նաև ազատամարտիկների համար, իսկ զինվորների համար գոյություն ունի հատուկ փաթեթ։
Նման բարի միտումներով համագործակցություններ մեր նոր գործընկերներն ունենում են, ժամանակ առ ժամանակ հայտարարում են ակցիաներ որոշակի խավերին վերաբերող, տալիս են արտոնություններ, անվճար խորհրդատվություններ։ Մայիսի 9-ի կապակցությամբ, մարտի 8-ի, Նոր տարվա և այսպես շարունակ, ցանկացած առիթ փորձում են բաց չթողնել՝ օգտագործել և հասարակության համար օգտակար լինել։
Նման համագործակցությունների շրջանակի ընդլայնման համար, թե ինչ քայլեր են ձեռնարկել, Պարոն Սահակյանը պատասխանեց․
_Դրսևորել ենք բարի կամք, պատրաստակամություն ենք հայտնել ցանկացած պայմաններում հնարավորինս ընդառաջելու և մասնագիտական աջակցություն ցուցաբերելու համար։
Ամեն լավ գործ ունի նման գեղեցիկ սկիզբ։