201710.25
0

2017 թվականի հոկտեմբերի 25-ին «Լեգիտիմուս» իրավաբանական ընկերությունը նշում էր իր գործունեության 5-ամյա տարեդարձը:
Միջոցառման ընթացքում ընկերության ղեկավարն իր ողջույնի խոսքով շնորհակալություն հայտնեց և շնորհավորեց ներկա հյուրերին` երկարատև և հավատարիմ համագործակցության, ինչպես նաև մինչ օրս գրանցած հաջողությունների առթիվ:
Տարեդարձի միջոցառման անբաժան մասն էր կազմում նաև յուրահատուկ դիզայնով թեմատիկ տորթը` հրավառությամբ:
Եվս մեկ անգամ ցանկանում ենք շնորհակալություն հայտնել  «Լեգիտիմուս» իրավաբանական ընկերության Հայաստանյան և արտերկրյա գործընկերներին` երկարատև համագործակցության,  տարեդարձի առթիվ հնչած շնորհավորանքների և բարեմաղթանքների համար: