Քաղաքացիական իրավունք

Քաղաքացիական իրավունքը գույքային և անձնական ոչ գույքային հարաբերություններ կարգավորող իրավունք է, որը կառուցվում է այդ հարաբերությունների մասնակիցների կամքի ինքնավարության և գույքային առանձնացվածության մեթոդի հիման վրա։

Ամուսնաընտանեկան

- Ամուսնական պայմանագրերի կազմում
- Ամուսնալուծության գործերով դատական ներկայացուցչություն
- Ամուսնալուծությունից հետո երեխաների խնամքի, բնակության վայրի որոշման հարցում շահերի պաշտպանություն
- Ամուսնալուծությունից հետո նախկին ամուսինների գույքի առանձնացման հարցում շահերի պաշտպանություն
- Ալիմենտի բռնագանձման հարցերով ներկայացուցչություն դատարանում,
- Ամուսինների, նախկին ամուսինների միջև առկա վեճերով արտադատական բանակցությունների վարում,
- Ամուսնալուծության հետևանքով առաջացած այլ իրավունքների պաշտպանություն, այդ թվում դատական կարգով
- Ծնողական իրավունքների արտադատական և դատական պաշտպանություն

Սեփականության իրավունք

- Սեփականության իրավունքի և այլ գույքային իրավունքների պաշտպանության հարցերով (անշարժ գույք) խորհրդատվություն գործարքի ցանկացած փուլում:

- Ներկայացուցչություն սեփականության իրավունքի հետ կապված գործարքներում, նոտարական գրասենյակում, կադաստրի պետական կոմիտեում, քաղաքապետարանում ինքնակամ կառույցի օրինականացման փաթեթների նախապատրաստում և ներկայացուցչություն:

- Անհրաժեշտության դեպքում  ներկայացուցչություն դատական ատյաններում սեփականության իրավունքի հետ կապված ծագած վեճերով:

Գործարքի անվավերություն

- Վիճահարույց գործարքներն անվավեր ճանաչելը, ներառյալ` էական նշանակություն ունեցող մոլորության ազդեցության տակ կնքված գործարքները, խաբության, բռնության, սպառնալիքի ազդեցության ներքո, մեկ կողմի ներկայացուցչի մյուս կողմի հետ չարամիտ համաձայնությամբ կամ ծանր հանգամանքների բերումով կնքված գործարքները, իր իրավունակության սահմաններից դուրս եկած իրավաբանական անձի կնքած գործարքները, սահմանափակ գործունակ քաղաքացու կնքած գործարքի անվավերությունը, այլ հիմքով կնքված գործարքները
- Առոչինչ գործարքի անվավերության հետևանք կիրառելը, ներառյալ`կեղծ և շինծու գործարքների, անգործունակ անձի կողմից կնքված գործարքի, նոտարական ձևը չպահպանելու վերաբերյալ գործարքների, պետական գրանցման պահանջը չպահպանելու վերաբերյալ գործարքների, այլ հիմքով կնքված գործարքների
- Գործարքը վավեր ճանաչելը

Ժառանգության իրավունք

- Կտակն անվավեր ճանաչելը
- Անարժան ժառանգի մեկուսացնելը
- ժառանգություն բաժանելը
- գույքն անժարանգ ճանաչելը
- ժառանգության ընդունված ժառանգ ճանաչելը եւ ժառանգության հետ կապված այլ պահանջներ
- Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների պաշտպանությունը, ներառյալ հեղինակային պայմանագիրը, համահեղինակությունը, կատարման իրավունքը, ձայնագրման եւ տեսագրման իրավունքը, իրավունքն է հեռարձակել

Պարտավորական իրավունք

- Պայմանագրային պարտավորություններից ծագած վեճերի քննությունը, ներառյալ` պարտավորությունը բնեղենով կատարելը
- Արտապայմանագրային պարտավորություններից ծագած վեճերի քննությունը
- Միակողմանի գործողություներից ծագող պարտավորություններից ծագած վեճերի քննությունը, ներառյալ` պարգև վճարելու հրապարակային խոստումը, հրապարակային մրցույթը, առանց հանձնարարության, ի շահ ուրիշի գործողությունները

Իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր

- Անձանց ազգակցական հարաբերություններ հաստատելը
- Անձի` ուրիշի խնամքի տակ գտնվելը
- Ծննդյան, որդեգրման (դստերագրման), ամուսնության, ապահարզանի և մահվան գրանցումները հաստատելը
- Անձի` որոշակի ժամանակում և որոշակի հանգամանքներում մահվան փաստի հաստատելը, եթե քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինները մերժում են մահվան գրանցումը
- Ժառանգությունն ընդունելու և ժառանգության բացման վայրին վերաբերվող փաստերը
- Դժբախտ պատահարի հաստատումը
- Իրավունք սահմանող փաստաթղթերի պատկանելությանը հաստատելը
- Սեփականության իրավունքով գույքի տիրապետման փաստը հաստելը
- Անհաղթահարելի ուժի առկայության հաստատումը

Գույքային պահանջներ

- Գումարների բռնագանձման պահանջներ,
- Վնասների և բաց թողնված օգուտի հատուցման պահանջներ, ներառյալ՝ կյանքի և առողջությանը պատճառված վնաս, ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների թերություների հետևանքով պատճառված վնաս, հանցագործությամբ պատճառված վնաս, վարչարարությամբ պատճառված վնաս
- Հարկադիր պարապուրդի գումարի հատուցման պահանջներ 
- Չվճարված աշխատավարձի կամ այլ վճարների բռնագանձման պահանջներ
- Սեփականության իրավունքի ճանաչում, ներառյալ` ձեռքբերման վաղեմության ուժով
- ընդհանուր սեփականության բաժանում, ներառյալ` ընդհանուր սեփականությունից բաժնի առանձնացում
- Ներկայացուցչություն համապատասխան մարմիններում՝ ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի ձեռքբերման, այդ թվում ճարտարապետահատակագծային առաջադրանքի, շինույլտվության և շինարարության ավարտի փաստագրման հարցերով,
- Օգտագործման իրավունքի ճանաչում, ներառյալ` հարկադիր սերվիտուտ սահմանելը
- Օգտագործման իրավունքի դադարեցում, ներառյալ` հատուցմամբ կամ անհատույց  բնակելի տարածության օգտագործման իրավունքի դադարեցում և բնակարանից վտարումը

Գրավի իրավունք

- Գրավի իրավունքից ծագող վեճեր, այդ թվում` գրավի պայմանագիրը լուծված համարելը

Պայմանագրի հետ կապված գործողություններ

- Պայմանագիր կնքելուն պարտավորեցնելը
- Պայմանագիրը փոփոխելը կամ լուծելը

Աշխատանքային իրավունք

- Աշխատանքային պայմանագիրն անվավեր ճանաչելը կամ լուծելը
- Աշխատանքում վերականգնելը
- Գործադուլն անօրինական ճանաչելը
- Աշխատանքային վեճով այլ պահանջներ

Անձնական ոչ գույքային պահանջներ

- Պատվի և արժանապատվության պաշտպանությունը
- Գործարար համբավի պաշտպանությունը 

Պարտքերի հավաքագրում`

Բազմամյա տարիների փորձ` պարտքերի բռնագանձման ծառայությունների մատուցման ոլորտում:


Մեր ընկերության կողմից առաջարկվող տվյալ ծառայությունը ունի միայն դրական կողմեր`
- Ձեր կողմից վճարումը մեր կողմից մատուցված ծառայության համար կատարվում է միայն գործի դրական արդյունքի դեպքում:
- Դուք այլևս հարկադրված չեք լինում հիշեցումներ կամ բանակցություններ վարել պարտատիրոջ հետ, դա դառնում է մեր խնդիրը:
- Ձեր յուրաքանչյուր խնդիրը ստանում է արդյունավետ և բազմակողմանի լուծում
- Մեր աշխատանքը բաղկացած է մի քանի փուլից, որի ընթացքում Դուք որևէ գործողություն չեք կատարում`
 

- Արտադատական փուլ- իրականացվում է պարտապաններին բանավոր և գրավոր կարգով պարտքի վերաբերյալ տեղեկացմամբ և տվյալ փուլի համար անհրաժեշտ այլ գործողություններ
- Դատական փուլ- իրականացվում է այն պարտքերի հավաքագրումը, որոնք չեն հավաքագրվել արտադատական փուլի ընթացքում: Այս փուլի ժամանակ պարտքերի հավաքագրումն իրականացվում է վճարման կարգադրություն արձակելու դիմումով / հայցադիմումով դատարան դիմելու միջոցով: Այս փուլում իրականացվում է նաև դատական ներկայացուցչություն:

 

Մենք կապահովվենք ժամկետանց գումարների բռնագանձումը օրենքով սահմանված առավելագույն արդյունավետ եղանակներով և հնարավորինս կարճ ժամկետներում:

 

Գրասենյակին որևէ վճարում  միայն Ծառայությունը մատուցված լինելուց հետո, այսինքն միայն այն ժամանակ եր ձեր գումարները հետ կվերադարձվեն: Ընկերությունը կոլլեկտորային ծառայություններ  է մատուցում նաև արտերկրում` իրականացնելով դեբիտորական պարտքերի հավաքագրում:

Հաջողված գործեր

Գործ 1

Double click to change this paragraph text. This is not a Lorem Ipsum text, but we still want to keep it long, blah-blah-blah, is it long yet? Oh it's enough, double click to edit :)

Գործ 2

Double click to change this paragraph text. This is not a Lorem Ipsum text, but we still want to keep it long, blah-blah-blah, is it long yet? Oh it's enough, double click to edit :)

Գործ 3

Double click to change this paragraph text. This is not a Lorem Ipsum text, but we still want to keep it long, blah-blah-blah, is it long yet? Oh it's enough, double click to edit :)

Դուք

Հաճախորդների կարծիքները

  • Argam Asatryan

    Lorem Ipsum is simply dummy text of the printing and typesetting industry. Lorem Ipsum has been the industry's standard dummy text ever since the 1500s, when an unknown printer took a galley of type and scrambled it to make a type specimen book. It has survived not only five centuries, but also the leap into electronic typesetting, remaining essentially unchanged. It was popularised in the 1960s with the release of Letraset sheets containing Lorem Ipsum passages.

  • Emma Haroyan

    y of type and scrambled it to make a type specimen book. It has survived not only five centuries, but also the leap into electronic typesetting, remaining essentially unchanged. It was popularised in the 1960s with the release of Letraset sheets containing Lorem Ipsum passages.Lorem Ipsum is simply dummy text of the printing and typesetting industry. Lorem Ipsum has been the industry's standard dummy text ever since the 1500s, when an unknown printer took a galle

  • Levon Harutyunyan

    ver since the 1500s, when an unknown printer took a galley of type and scrambled it to make a type specimen book. It has sLorem Ipsum is simply dummy text of the printing and typesetting industry. Lorem Ipsum has been the industry's standard dummy text ever since the 1500s, when an unknown printer took a galley of type and scrambled it to make a type specimen book. It has survived not only five centuries, but also the leap into electronic typesetting, remaining essentially unchanged. It was popularised in the 1960s with the release of Letraset sheets containing Lorem Ipsum passages.