Մեր մասին

«Legitimus»-ը իրավաբանական ընկերություն է, որն աշխատում է Ձեր ապահովության համար` հիմնվելով իր մասնագետների հմտությունների վրա և օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաները` ազգային և միջազգային մակարդակների հասնելու համար:
Ընկերությունն իր հաճախորդներին առաջարկում է երկարաժամկետ փոխշահավետ համագործակցություն, որի հաջողության գրավականն է ընկերության կողմից որդեգրած հետևյալ սկզբունքները.
Ճշտապահություն
Գաղտնիություն
Ազնվություն
Արհեստավարժություն
Հավասարություն

Մենք

«Legitimus»-ը մեկն է Հայաստանի այն սակավաթիվ ընկերություններից, որը նաև առաջարկում է վեճերի լուծման այլընտրանքային եղանակներ (Conciliation. Mediation) և օգնություն արբիտրաժում: Կազմակերպության մյուս բացառիկ առաքելությունն է անհայտ, կորած անձանց որոնողական աշխատանքներին և հայտնաբերմանը վերաբերող ՀՀ օրենսդրությամբ չարգելված տեղեկատվության հավաքագրումը և տրամադրումը:

Մեր թիմը

Տիգրան Սահակյան

 

  • 1986 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը՝ ստացել է իրավաբանի որակավորում
  • 1986-1987 թթ. Երևան քաղաքի Շահումյան շրջանի Դատախազության քննիչ
  • 1987-1990 թթ. Անիի շրջանի դատախազի օգնական
  • 1990-1993 թթ. Երևան քաղաքի Խորհրդային շրջանի դատախազի օգնական
  • 1993-1996 թթ. Երևան քաղաքի Մյասնիկյանի շրջանի դատախազի օգնական
  • 1996-1999 թթ. Երևան քաղաքի Խորհրդային շրջանի ժող. դատարանի դատավոր
  • 1999-2000 թթ. ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի դատավոր
  • 2000-2013 թթ. ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի դատավոր
  • 1997-2012 թթ. Աճառյանի անվ. համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ավարտական քննությունների հանձնաժողովի նախագահ
  • 1999-2011 թթ. Աճառյանի անվ. Համալսարանի դասախոս (քրեական դատավարություն, կրիմինալիստիկա, Կրիմինալոգիա և այլն )
  • 2002-2012 թթ. Մասնակցություն քաղաքացիական, վարչական, քրեական իրավունքի ճյուղերին վերաբերող սեմինարների ԱՄՆ-ում, Գերմանիայում, Շվեցիարիայում, Իտալիայում, ինչպես նաև դատական դեպարտամենտի կողմից կազմակերպված ամենամյա դատավորների վերապատրաստման դասընթացների:
  • 1997 թ-ից Իրավաբանական գիտությունների թեկնածու (բազմաթիվ գիտական աշխատությունների հեղինակ)
Լիլիթ Հայոցյան
Դիտել պրոֆիլը

1992-1997 թթ. Երևանի «Գալիք» համալսարան, ստացել է իրավաբանի որակավորում

2002-2004 թթ. «Հայ-ռուսական էկոլոգաիայի, էկոնոմիկայի և իրավունքի» ինստիտուտում՝ որպես դասախոս

2004-2005 թթ. ՀՀ Առողջապահության նախարարությունում որպես տեղեկատվական մենեջեր

2005-2013 թթ. ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանում՝ որպես դատավորի օգնական

2009 թ.-ից ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբան (արտոնագիր N 912)

2013 թ.-ից Համագործակցում է «Լեգիտիմուս» իրավաբանական ընկերության հետ

Անի Թորոսյան
Դիտել պրոֆիլը

1991-1995 թթ. Երևանի պետական համալսարան՝ մեխանիկայի ֆակուլտետ
2002-2005 թթ. Արտաքին տնտեսական կապերի համալսարան՝ իրավագիտության ֆակուլտետ
2005-2008 թթ. ՀՀ պետական կառավարման ակադեմիա` իրավագիտության ֆակուլտետ
2005-2007 թթ. «ԳՈԼԴԵՆ ԼԵՔՍ» ՍՊԸ՝ որպես իրավախորհրդատու
2008 թ.-ից ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբան
2012 թ.-ից համագործակցում է Հելսինկյան ասոցիացիայի հետ
2012-2013 թթ. «Էմունալայֆ» ՍՊԸ ընկերության տնօրեն
2014 թ. աշխատել է որպես ԱՁ Անի Թորոսյան
2015 թ.-ից համագործակցում է «Լեգիտիմուս» իրավաբանական ընկերության հետ

Մարիետտա Միրիբյան 
Դիտել պրոֆիլը

2007-2012 թթ. ՌԴ ՈՒրալի հումանիտար Ինստիտուտ` իրավաբանական ֆակուլտետ

2009-2010 թթ. ՈՒռալի հումանիտար Ինստիտուտի կադրերի բաժնում` արխիվապահ

2011-2012 թթ. Եկատերինբուրգ քաղաքի, Լենինյան շրջանի դատախազությունում` որպես դատախազի օգնական

2013 թ.-ից «Լեգիտիմուս» իրավաբանական ընկերությունում` տնօրենի օգնական, իրավաբան

2017 թ.-ից ՀՀ փաստաբանների պալատի անդամ/արտոնագիր թիվ 2277

Սերգեյ Հովհաննիսյան
Դիտել պրոֆիլը

2007-2011 թթ. սովորել է ՀՀ ոստիկանության ակադեմիա կրթահամալիրում

201է-2017 թթ. աշխատել է ՀՀ ոստկանության Քննչական գլխավոր վարչության , ապա ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային վարչությունում ՝ որպես ավագ քննիչ՝ արդարադատության ավագ լեյտենանտի կոչումով

2017 թ.-ից հանդիսանում է ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան

2018 թ.-ից միացել է «Լեգիտիմուս»  իրավբանական ընկերության թիմին

Մանե Արշակյան
Դիտել պրոֆիլը

2010-2014 թթ. սովորել է Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում՝ որպես իրավագետ-մանկավարժ

2018 թ-ից սկսել է աշխատել «Լեգիտիմուս» իրավաբանական ընկերությունում

Անժել Մնացականյան
Դիտել պրոֆիլը

2008-2017 թթ. աշխատել է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում

2017 թ.-ից հանդիսանում է ՀՀ փաստաբանների պալատի անդամ

2018 թ.-ից համագործակցում է «Լեգիտիմուս» իրավաբանական ընկերության հետ

Ավետիք Կարապետյան
Դիտել պրոֆիլը

2007-2011 թթ. սովորել է ՀՀ ոստիկանության ակադեմիա կրթահամալիրում

2011-2014 թթ. աշխատել է  ՀՀ ոստկանության Քննչական գլխավոր վարչության Արարատի քննչական բաժնի Մասիսի քննչական բաժնում՝ որպես քննիչ

2014-2016 թթ. աշխատել է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում՝ որպես ավագ 
քննիչ ՝ արդարադատության ավագ լեյտենանտի կոչումով

2016 թ.-ից հանդիսանում է ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան

2016 թ.-ին միացել է Լեգիտիմուսի թիմին

Հակոբ Սաֆարյան
Դիտել պրոֆիլը

1999-2006 թթ. Երևանի «Գալիք» համալսարանի իրավագիտության ֆակուլտետ
2009 թ.-ից ՀՀ Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան
2006-2008 թթ. «Ա. Ա. Ա.» ՍՊԸ՝ որպես իրավախորհրդատու
2008-2009 թթ. «Լեվլ Թրեվլ» ՍՊԸ՝ որպես իրավախորհրդատու
2008-2009 թթ. «Բի Լեքս Ին տնտեսաիրավական ինվեստիցիոն կենտրոն» ՍՊԸ՝ որպես իրավախորհրդատու
2009-2013 թթ. «Շահբազյան և Գործընկերներ» ՍՊԸ փաստաբանական գրասենյակ՝ որպես փաստաբան
2014 թ.-ից «Թոգարմա» ՍՊԸ փաստաբանական գրասենյակի տնօրեն, փաստաբան 

Մենք համագործակցում ենք

Մեր բոլոր ծառայությունները մատուցվում են հետևյալ լեզուներով`

հայերեն
Անգլերեն
Ռուսերեն
Սակայն AEA-ի շրջանակներում մենք մատուցում ենք ծառայություններ նաև հետևյալ լեզուներով (ֆրանսերեն, պարսկերեն, ֆարսի, գերմաներեն, արաբերեն, իտալերեն, վրացերեն)

Մեր հաճախորդները