Հարկային ոլորտը հետաքրքրում է բոլորին, քանի որ այն անմիջապես վերաբերում է կոնկրետ պետության կոնկրետ քաղաքացիների, այսինքն՝ բոլորիս։ Շատ հաճախ, մարդիկ վճարում են հարկեր չիմանալով կամ չհասկանալով թե ինչի համար են վճարում, ինչու են հարկերի չափերը տարբերվում, կամ որտեղ են գնում վճարված հարկերը։
Հարկը համապարտադիր ֆինանսական վճար է, որը կարող է գանձվել իրավաբանական կամ ֆիզիկական անձանցից պետական կազմակերպությունների կողմից հանրային այլ ծախսերը ֆինանսավորելու համար։ Հարկեր չվճարելը՝ դրանցից խուսափելը կամ ցանկացած այլ դիմադրություն, օրենքով պատժելի է։
Ինչպե՞ս է գործում հարկային ոլորտը
Հարկային ոլորտը ունի նաև իր գրավոր ներկայացուցիչը, որը կոչվում է հարկային օրենսգիրք։ Հարկային օրենսգիրքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում կիրառվող հարկերի և Օրենսգրքով նախատեսված վճարների հետ կապված հարաբերությունները։
Հարկային ոլորտը տարբեր երկրկներում տարբեր է։ Կան երկրներ, որտեղ հարկերը գանձվում են տարեկան եկամտից ֆիքսված տոկոսադրույքով, շատ երկրներ էլ ունեն տեղական հարկային համակարգ, որոնք ֆինանսավորում են հանրային, հասարակական, ազգային կարիքները, նաև պետության գործառույթների իրականացումը։
Հարկագանձման նպատակը եկամուտների ավելացումն է պետական կառավարման գործընթացը ֆինանսավորելու և/կամ գները կարգավորելու համար՝ ազդելով պահանջարկի վրա։ Պետությունը և դրա ֆունկցիոնալ հավասարազոր մարմինները պատմության ընթացքում օգտագործել են հարկերի միջոցով հավաքագրված դրամական միջոցները մի շարք գործառույթներ իրականացնելու համար։ Դրանցից շատերը ներառում են տնտեսական ենթակառուցվածքների (ճանապարհներ, հանրային տրանսպորտ, առողջապահություն, իրավական համակարգ, հասարակական անվտանգություն, կրթություն, առողջապահական համակարգ), ռազմական, գիտական հետազոտությունների, մշակույթի և արվեստի, հասարակական աշխատանքների, բաշխման, տեղեկատվության հավաքման և տարածման, հանրային ապահովագրության և հենց պետության կառավարման հետ կապված ծախսերը։ Հարկերի բարձրացման պետության կարողությունը կոչվում է պետության հարկաբյուջետային կարողություն։
Երբ ծախսերը գերազանցում են եկամուտները, առաջանում է պարտք։ Հարկերի մի մասը կարող է օգտագործվել այդ պարտքի սպասարկման նպատակով։ Պետությունը հարկերը նաև օգտագործում է հանրային ծառայությունների և բարեկեցության ֆինանսավորման նպատակով։ Այս ծառայությունները կարող են ներառել կրթական համակարգը, կենսաթոշակները, գործազրկության նպաստները և հանրային տրանսպորտը։ Էներգետիկայի, ջրային պաշարների և թափոնների կառավարումը նույնպես ներառվում են կոմունալ ծառայությունների մեջ։
Հարկատուները երբեմն ունենում են հարցեր, կամ խնդիրներ հարկային համակարգի հետ, որը ինքնուրույն լուծելը դառնում է գրեթե անհնարին, քանի որ պահանջում է խոր գիտելիքներ ու փորձ նման բարդ ոլորտում։ Այդ իսկ պատճառով շատերը միանգամից դիմում են իրավաբանական ծառայություններ տրամադրող ընկերությունների։ Այս ձևով յուրաքանչյուր խնդրի լուծումը դառնում է հեշտ և հասկանալի։
Իրավաբանական աջակցությունը նաև օգնում է այլ հարցերի լուծում՝ կապված տարբեր ոլորտների հետ՝ քրեական, տնտեսական, աշխատանքային պայմանագիր, ամուսնալուծություն և այլն։
Փոփոխություններ հարկային ոլորտում
Հաճախ հարկային օրենսգրքում կատարվում են փոփոխություններ կամ լրացումներ, որոնք ուղղված են այս ոլորտը ավելի հասանելի և կատարելագործված դարձնելու համար։
Փոփոխությունները կարող են լինել իրավիճակից բխող կամ միջազգային պրակտիկայից տարրեր ներդնելով գործող համակարգում, այսինքն միջազգային փորձը կիրառելով, օրինակ 2023-2025 թվականներին նախատեսվում է փուլային համակարգով ներդնել համընդհանուր հայտարարագրման համակարգ, այսինքն առաջարկվում է ներդնել ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման և միջազգային պրակտիկայում լայնորեն կիրառվող «սոցիալական կրեդիտների» կամ «սոցիալական ծախսերի» համակարգերը:
Այսպիսով, հայտարարագրում ինքնաշխատ եղանակով պետք է լրացվի հարկային մարմնի տրամադրության տակ առկա հարկային գործակալի կողմից հաշվարկված եկամուտների և վճարված հարկերի վերաբերյալ տեղեկատվությունը: Հայտարարագիրը պետք է ներկայացվի մինչև յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող հարկային տարվա ապրիլի 20-ը, իսկ հայտարարագրման համակարգն էլ առաջարկվում է ներդնել երեք փուլով՝ 2023, 2024 և 2025 թվականներին՝ ըստ հայտարարատու անձանց խմբերի:
Այս ամենից զատ նաև առաջարկվել է սահմանել նաև մի շարք այլ կարգավորումներ, որոնք ուղղված են հայտարարագրման համակարգի կիրառությունը պարզեցնելուն և արդյունավետությունը բարձրացնելուն, ինչպես նաև սահմանված պարտավորությունները ժամանակին չկատարելու համար վարչական պատասխանատվություն սահմանելուն:
Այսպիսով, այս հայտարարագրման համակարգը կնպաստի թիրախային, սոցիալական և հարկային քաղաքականության ներդրմանը: