Հոկտեմբերի 25-ին «Լեգիտիմուս» իրավաբանական ընկերությունը նշում էր իր 5-ամյակը: Հոբելյանական տարեդարձի ժամանակ ընկերության ղեկավարը ողջույնի խոսքով շնորհավորեց եւ շնորհակալություն հայտնեց բոլոր հյուրերին` երկարատեւ եւ հավատարիմ համագործակցության , ինչպես նաեւ բոլոր այն հաջողությունների համար, որոնք ձեռք են բերվել մինչեւ այսօր: Առիթի անբաժանելի մասը հոբելյանական տորթն էր, իր յուրօրինակ դիզայնով եւ հրավառությամբ: Մեկ անգամ եւս կցանկանայինք շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին Հայաստանից եւ արտերկրից `երկարատեւ համագործակցության համար եւ շնորհավորանքների ու բարեմաղթանքների համար: