Ամուսնությունը, ինչպես նաև ամուսնալուծությունը յուրաքանչյուրի կյանքում կատարվող կարևոր իրադարձություններից են։ Այդ երկուսի վերջնարդյունքն էլ սահմանվում է օրենքով, օրինակ՝ դատական կարգով ամուսնալուծություն։ Ամուսնության դեպքում սովորաբար ամեն ինչ ավելի պարզ է լինում, իսկ ամուսնալուծության ժամանակ առաջանում են մի շարք հարցեր, օրինակ՝ ո՞ւմ է անցնում երեխայի կամ երեխաների խնամակալությունը, կամ ինչպե՞ս կատարել անշարժ գույքի բաժանում՝ միասին կամ առանձին ձեռք բերված գույքի և այլն։
Եկեք պարզենք, թե որ դեպքերում է դատարանը ճանաչում ամուսնալուծությունը՝
- Ամուսնությունը դադարում է ամուսիններից մեկի մահվան կամ նրան դատարանի կողմից մահացած ճանաչելու հետևանքով։
- Ամուսնությունը կարող է դադարել ամուսնալուծության միջոցով՝ ամուսինների կամ ամուսիններից մեկի դիմումի հիման վրա, ինչպես նաև դատարանի կողմից անգործունակ ճանաչված ամուսնու խնամակալի դիմումի հիման վրա։
- Ամուսինը, առանց կնոջ համաձայնության, իրավունք չունի ամուսնալուծության դիմում ներկայացնելու կնոջ հղիության ընթացքում:
Ամուսնալուծությունը կատարվում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում՝ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչպես նաև դատական կարգով:
Ամուսինների գույքային իրավունքներն ու պարտականությունները
- Ամուսնական պայմանագրով ամուսինները կարող են փոփոխել ընդհանուր սեփականության շրջանակը, սահմանել համատեղ, բաժնային կամ յուրաքանչյուրի սեփականություն՝ ամուսինների ողջ գույքի, դրա առանձին տեսակների կամ ամուսիններից յուրաքանչյուրի գույքի նկատմամբ։
Ամուսնական պայմանագիրը կարող է կնքվել ինչպես ամուսինների առկա, այնպես էլ հետագայում ձեռք բերվելիք գույքի նկատմամբ։
Ամուսիններն իրավունք ունեն ամուսնական պայմանագրով որոշելու միմյանց ապրուստը հոգալու իրենց փոխադարձ իրավունքներն ու պարտականությունները, միմյանց եկամուտներին մասնակցելու եղանակները, իրենցից յուրաքանչյուրի կողմից ընտանեկան ծախսեր կատարելու կարգը, այն գույքը, որ պետք է հանձնվի իրենցից յուրաքանչյուրին ամուսնալուծվելիս, ինչպես նաև իրավունք ունեն ամուսնական պայմանագրով նախատեսելու իրենց գույքային հարաբերություններին վերաբերող ցանկացած այլ նորմեր։
- Ամուսնական պայմանագրով նախատեսված իրավունքներն ու պարտականությունները կարող են սահմանափակվել որոշակի ժամկետով կամ կախման մեջ դրվել որոշակի պայմանների վրա հասնելուց կամ հակառակը։
- Ամուսնական պայմանագիրը չի կարող սահմանափակել ամուսինների իրավունակությունը կամ գործունակությունը, իրենց իրավունքների պաշտպանության համար դատարան դիմելու նրանց իրավունքը, կարգավորել ամուսինների միջև անձնական ոչ գույքային հարաբերությունները, երեխաների նկատմամբ ամուսինների իրավունքներն ու պարտականությունները, նախատեսել անաշխատունակ անապահով ամուսնու ապրուստի միջոց պահանջելու իրավունքը սահմանափակող նորմ, ներառել այլ պայմաններ, որոնք ամուսիններից մեկին դնում են անբարենպաստ իրավիճակի մեջ կամ հակասում են ընտանեկան օրենսդրության հիմնական սկզբունքներին։
Ամուսնական պայմանագրի փոփոխումը և լուծումը
- Ամուսնական պայմանագիրն ամուսինների համաձայնությամբ կարող է փոփոխվել կամ լուծվել ցանկացած ժամանակ: Ամուսնական պայմանագիրը փոփոխվում և լուծվում է ամուսնական պայմանագիր կնքելու համար սահմանված կարգով:
Ամուսնական պայմանագրի կատարումից միակողմանի հրաժարում չի թույլատրվում։ - Ամուսիններից մեկի պահանջով ամուսնական պայմանագիրը կարող է փոփոխվել կամ լուծվել դատական կարգով՝ պայմանագրերի փոփոխման և լուծման համար քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված հիմքերով ու կարգով։
- Ամուսնական պայմանագրի գործողությունը դադարում է ամուսնության դադարման պահից, բացառությամբ այն պարտավորությունների, որոնք ամուսնական պայմանագրով նախատեսված են ամուսնությունը դադարելուց հետո ընկած ժամանակաշրջանի համար։
Դատարանը կարող է ամուսնական պայմանագիրն անվավեր ճանաչել ամբողջությամբ կամ մասնակիորեն՝ գործարքների անվավերության մասին քաղաքացիական իրավունք սահմանող քաղաքացիական օրենսգրքով սահմանված հիմքերով:
Դատարանը կարող է նաև ամուսնական պայմանագիրն ամբողջությամբ կամ մասնակիորեն անվավեր ճանաչել ամուսիններից մեկի պահանջով, եթե այդ պայմանագրի պայմանները տվյալ ամուսնուն դնում են ծայրահեղ անբարենպաստ իրավիճակի մեջ։ Ամուսնական պայմանագրի` սույն օրենսգրքի 29-րդ հոդվածի 3-րդ մասի այլ պահանջները խախտող պայմաններն առ ոչինչ են։
Ամուսնալուծություն գույքի բաժանում
- Ամուսնական հարաբերությունների փաստացի դադարեցման ժամանակ ամուսինների անջատ բնակեցման շրջանում նրանցից յուրաքանչյուրի ձեռք բերած գույքը ենթակա չէ բաժանման:
- Գույքը, որն ամուսիններից յուրաքանչյուրը ժառանգել կամ ստացել է նվիրատվության տեսքով հանդիսանում է այն ամուսնու սեփականությունը, ով ժառանգել կամ նվեր է ստացել և ենթակա չէ բաժանման:
- Ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած պարտավորությունները`վարկերը, պարտքերը, ամուսնալուծության ժամանակ նույնպես ենթակա չեն բաժանման:
- Ամուսնալուծության ժամանակ ենթակա է բաժանման միայն ամուսնության ընթացքում համատեղ կուտակած գույքը, այդ պատճառով գույքի բաժանման որոշում ընդունելիս առաջին հերթին անհրաժեշտ է ճշգրտել բաժանման ենթակա գույքի կառուցվածքը:
- Ամուսնության ընթացքում ամուսիններից մեկի ժառանգած, նվիրաբերված գույքը նույնպես ենթակա չէ բաժանման: Եթե ցանկանում եք ամուսնալուծությունից հետո պահպանել այդ կերպով ստացված գույքը, անհրաժեշտ է նվիրատվություն կամ կտակ ձևակերպել:
- Անհատական օգտագործման պարագաները` հագուստը, կոշկեղենը, մասնագիտական գրականությունը, շարունակում են տիրոջ սեփականություն հանդիսանալ: Բացառություն են համարվում շքեղություն հանդիսացող իրերը:
- Ընդանուր սեփականություն կարող է հանդիսանալ նաև ամուսիներից մեկին պատկանող գույքը, որում մյուս ամուսինն իր կամ ընտանիքի միջոցներով ներդրում է կատարել, եթե կարողանա ապացուցել, որ իր ներդրման շնորհիվ է զգալիորեն բարելավվել, ավելացել գույքի (օր. բնակարան,առանձնատուն ) նախնական արժեքը:
Համատեղ սեփականության իրավունքով ամուսիններին պատկանող գույքի բաժանման հարցն առավել մանրամասն կանոնակարգվում է ՀՀ Ընտանեկան օրենսգրքով:
Որպես կանոն՝ վիճելի գույքը բաժանվում է բնամթերքով: Ամուսինների` գույքի բաժանման հարցի վերաբերյալ համաձայնության չգալու դեպքում վեճը լուծում է դատարանը՝ կնոջ, ամուսնու, երեխաների շահերը և էական նշանակություն ունեցող այլ հանգամանքներ հաշվի առնելով:
Ինչը ենթակա չէ բաժանման ամուսինների ամուսնալուծության ժամանակ
Կան գույքի որոշ տեսակներ, որոնք ենթակա չեն բաժանման և ամբողջությամբ փոխանցվում են ամուսիններից մեկին։
1․ Ամուսնությունից առաջ ամուսիններից մեկի կողմից ձեռք բերված կամ որպես նվեր ստացված գույք։
2․ Ամուսնության ժամանակ ամուսիններից մեկի կողմից անհատույց գործարքով ստացված թանկարժեք իրերը՝ որպես ժառանգություն, նվեր, սեփականաշնորհման ժամանակ։
3․ Գրասենյակային բնակելի տարածքներ. Վարձակալված կոմերցիոն անշարժ գույքի քառակուսի մետրը նույնպես չի բաժանվում ամուսինների միջև։
4․ Ամուսինների անձնական իրեր՝ հագուստ, կոշիկ, կոսմետիկա և այլ իրեր, որոնք կարող է օգտագործել միայն մեկ անձ։ Բացառություն են կազմում զարդերը և այլ շքեղ իրերը։
5․ Մտավոր սեփականության վաճառքի արդյունքում ստացված հոնորարները. անհնար է բաժանել անբաժանելի իրը, որն օգտագործվում է ամուսիններից մեկի կողմից։
6․ Երեխաների անունից ձեռք բերված ցանկացած գույք բաժանման ենթակա չէ. անհնար է բաժանել ամուսնական պայմանագրով ամուսիններից մեկին հատկացված գույքը։
7․ Եթե ամուսինները բաժանվել են, և նրանցից մեկը ձեռք է բերել արժեքավոր իր, ապա իր ունեցվածքի նկատմամբ իր իրավունքը պահպանելու համար նա պետք է հաստատի հետևյալը.
- բաժանման փաստ,
- համատեղ կառավարման բացակայություն։